Հայազգի Էթյեն Մահչուփյանն Ահմեդ Դավութօղլուի նորաստեղծ կուսակցության համահիմնադիրն է դարձել

13:38 • 13.12.19

Վերջին մի քանի ամսում Թուրքիայում քննարկվում էր երկրի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից նոր կուսակցության ստեղծումը: Այսօր Դավութօղլուն և իր գործընկերները ներկայացրել են նոր կուսակցության անվանումը, տարբերանշանը և վավերականացման փաստաթուղթը: Այս մասին տեղեկացնում է tr.euronews.com կայքը:

Դավութօղլուի նոր կուսակցության անվանումը «Gelecek» է («Ապագա»):

Կուսակցության համահիմնադիրների ցանկում է նաև հայազգի լրագրող Էթյեն Մահչուփյանը, որը տևական ժամանակ զբաղեցրել է այն ժամանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնը: