Մոսկվայում ահաբեկչություններ ծրագրող ԻՊ-ի 5 անդամ է ձերբակալվել
Մոսկվայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 գրոհայինի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը հղումով:
Իրավապահների հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ռուսաստանի 2 քաղաքացի և Կենտրոնական Ասիայից 3 անձ: Նրանք ծրագրում էին դիվերսիոն-ահաբեկչական ակտեր իրականացնել:
Նրանց խուզարկման արդյունքում առգրավվել են կապի միջոցներ, որոնցով նրանք կապ են հաստատել ԻՊ-ի անդամների հետ, գաղտնի պահեստ, որտեղ հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ, Մակարով տեսակի ատրճանակ, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկ սարքեր:
Հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունը շարունակվում է:
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարի հաջողվել է կանխել ահաբեկչական ուղղվածության 50 հանցագործություն:










