Իսլամաբադի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է մեկ ուսանող, վիրավորվել՝ 13-ը (տեսանյութ)
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի Միջազգային իսլամական համալսարանում հրաձգության հետևանքով մահացել է մեկ ուսանող, վիրավորվել՝ 13-ը, հայտնում է dawn.com թերթը:
Տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Ոստիկանության նախնական վարկածի համաձայն` ուսանողների երկու խմբեր չեն կարողացել հանրային ելույթների համար նախատեսված տարածքը բաժանել, ինչի հետևանքով ծեծկռտուք է սկսվել:
Համալսարանի տնօրինության միջամտությունից հետո ուսանողները ցրվել են, սակայն ավելի ուշ կրկին հանդիպել են` այս անգամ օգտագործելով հրազեն:
Հիվանդանոց հասցված վիրավորների վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Իրավապահները պատահարի առնչությամբ համալսարանի հանրակացարանում խուզարկումներ են իրականացնում:
One #Student Died and Many Injured in Clash in International Islamic University Islamabad Tonight#AttackOnJamiatExpo_Isb
— Mohammad Saad (@hafizsaadriaz) December 12, 2019
pic.twitter.com/yH4e5f2icP










