Թաիլանդում կինը ամուսնուն չտխրեցնելու համար հիվանդանոցից նորածին է առևանգել
Թաիլանդի քաղաքներից մեկի ծննդատանը կինը նորածին է առևանգել՝ ամուսնուն չտխրեցնելու համար: Ինչպես հաղորդում է Mirror-ը, Թաիվանի բնակչուհին հղիության վաղ փուլում վիժում է: Իմանալով, թե ինչքան է իր ամուսինը երազում երեխա ունենալու մասին, կինը որոշում է կեղծել հղիությունը և ապագայում երեխա գողանալ:
Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ անցնում է. կնոջ գիրության պատճառով ամուսինը չի նկատում կազմվածքի փոփոխությունը:
Երբ «ծնդունդն ընդունելու» օրը գալիս է, կինը իրերը հավաքում և հիվանդանոց է գնում՝ ամուսնուն հրահանգելով իրեն և դստերը սպասել տանը: Արդեն հիվանդանոցում կինը մտերմանում է մի երիտասարդ մայրիկի հետ, ով օրեր առաջ աղջիկ էր լույս աշխարհ բերել: Կինը վերջինիս երեխայի հետ զբոսնելու առաջարկ է անում, ինչին երիտասարդ մայրը համաձայնում է: Դրանից հետո կինը երեխայի հետ հիվանդանոցից դուրս է գալիս և պատահական մոտոցիկլավարի հետ հեռանում:
Ավելի ուշ մոտոցիկլավարը իրավապահներին խոստովանել է, որ «խղճացել է երիտասարդ մայրիկին և փոքրիկին, ովքեր կարող էին դեռ շատ երկար արևի տակ մնալ»:
Երբ երեխայի իրական ծնողները իրավապահներին են դիմել, կնոջը հայտնաբերել են տեսանկարահանող սարքերի միջոցով:










