Էրիկ Անթառանյանին խնդրել են ազատման դիմում գրել․ պատճառն Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է
Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանին խնդրել են աշխատանքից ազատման դիմում գրել. պատճառը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ արված լուսանկարն է։
Tert.am-ի տեղեկություններով՝ Էրիկ Անթառանյանն արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել և հունվարի 1-ից այլևս չի աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում։
Tert.am-ի հետ զրույցում Էրիկ Անթառանյանը նշեց, որ դեռ աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում, իսկ նկարի հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։










