Ստամբուլի օդանավակայանում նոր տեսակի թմրանյութի ռեկորդային խմբաքանակ են առգրավել (լուսանկար, տեսանյութ)
Թուրքիայի ամենամեծ քաղաքներից մեկի` Ստամբուլի օդանավակայանի բեռների տերմինալում մաքսային ծառայողներն ավելի քան 1,7 տոննա թմրամիջոցի ռեկորդային խմբաքանակ են առգրավել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Նշվում է, որ խոսքը նոր սերնդի թմրամիջոցի մասին է՝ կրատոմի: Թուրք իրավապահները նմանատիպ նյութ առաջին անգամ են առգրավել:
Թմրամիջոցների խմբաքանակն Ինդոնեզիայից էր բերվել Ստամբուլ և պատրաստվում էր տեղափոխվել ԱՄՆ: Կրատոմը հայտնաբերվել էր հատուկ վարժեցված շների օգնությամբ ստուգումների և վերցված նմուշների հետազոտությունից հետո:
Իրավապահները փաստի առնչությամբ հետաքննություն են սկսել և պարզում են թմրանյութի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց ինքնությունը:

İstanbul Havalimanı’nda ABD’ye gidecek bir kargonun içinde 1 ton 745 kilo uyuşturucu ele geçirildi. Büyük uyuşturucu operasyonunun ayrıntılarını @trthaber muhabiri Bahar Toprak aktardı.https://t.co/HB03vDgkxL pic.twitter.com/4fFnBxV8jY
— TRT Haber Canlı (@trthabercanli) December 13, 2019










