Կանադայի ափերին ութոտնուկի ճանկերում հայտնված արծվի են նկատել. թռչունը փորձել է որսալ կենդանուն, սակայն ինքն է որս դարձել (տեսանյութ)

22:37 • 14.12.19

Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի ափամերձ ջրերում լողացող կենդանիներ են հայտնաբերել «մենամարտելիս»:

Ինչպես հայտնում է ВВС News-ը, արծիվը հարձակվել է ութոտնուկի վրա, սակայն որսորդն ինքն է զոհ դարձել: Թռչունը խճճվել է ութոտնուկի չանչերի մեջ և չէր կարողանում դուրս պրծնել:

Կենդանիների «մենամարտը» նկատած նավի անձնակազմը  հսկայական թռչնին ազատ է արձակել ծովային արարածի ճանկերից: Նշվում է, որ որոշ ժամանակ է պահանջվել, որպեսզի թռչունը վերականգնվի և կարողանա թռչել: Ութոտնուկին նույնպես բաց են թողել ջուրը: