Մեքսիկայում հայտնաբերել են ավելի վաղ առևանգված չորս ոստիկանների մարմինների մասերը

10:29 • 14.12.19

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են կենտրոնական Գուանահուատո նահանգում ոստիկանների մարմիններով պարկեր հայտնաբերելու մասին, որոնք առևանգվել էին Վիլյագրան քաղաքի ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման ժամանակ, գրում է Milenio հրատարակությունը:

«Չորեքշաբթի հայտնաբերված մարմնի մասերը պատկանում են այն սպաներին, որոնք առևանգվել են հանցավոր խմբի կողմից՝ Վիլյագրանի իրավապահ մարմինների օբյեկտների վրա հարձակումից հետո»,- հայտնել է նահանգի անվտանգության հարցերով հանձնակատար Սոֆիա Ուեթ Լոպեսը:

Հանձնակատարի խոսքով՝ հայտնի չէ, թե ով է պատասխանատու չորեքշաբթի տեղի ունեցած հարձակման համար: Ուժային կառույցների շենքի վրա հարձակման ընթացքում սպանվել է երեք իրավապահ, դատավորը և ևս չորս ոստիկան գերեվարվել են:

Ավելի ուշ հարձակվողներն ազատ են արձակել գերեվարված դատավորին։