Ռուսաստանում մայրը երկու շաբաթ ապրել է մահացած դստեր հետ` ասելով, որ նրան տարել են այլմոլորակայինները
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակչուհին շուրջ երկու շաբաթ բնակարանում ապրել է մահացած դստեր հետ: Ինչպես հայտնում է Life.ru-ն, կինը վստահեցրել է, որ աղջկան տարել են այլմոլորակայինները` մարմինը թողնելով Երկիր մոլորակում:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին: Բազմահարկ շենքի բնակարաններից մեկի պատուհանից աղջիկը ցած է ընկել: Հարևանների խոսքով` տարօրինակ է եղել այն փաստը, որ դիահերձարանից մահացածի մարմինը տուն են բերել և մայրը հրաժարվել է համագործակցել թաղման բյուրոյի աշխատակիցների հետ:
«Տանտիրուհին իրեն տարօրինակ էր պահում: Նա ասում էր, որ սխալ ախտորոշում է տրվել և բժիշկների գրածն իրեն դուր չի գալիս: Նա նաև ասում է, թե իր աղջկան տարել են այլմոլորակայինները` թողնելով մարմինը»,- պատմել է հարևաններից մեկը:
Նշվում է, որ կինը տան պատերը պատել է թիթեղով` ճառագայթումից և այլմոլորակայիններից ունեցած վախի պատճառով: Հաջորդող 12 օրերի ընթացքում նրան խնդրել են աղջկա մարմինը հողին հանձնել, սակայն նա կտրականապես հրաժարվել է:
Մարմինը բնակարանից դուրս են բերել ոստիկաններն ու ԱԻՆ-ի աշխատակիցները` չնայելով մոր դժգոհությանը: Նույն օրը նրան հուղարկավորել են տեղի գերեզմանատներից մեկում: Մայրը տեղափոխվել է հոգուժարան:










