Կանադայում անհայտ անձը կրակել է ճանապարհն անցնող դեռահասների վրա. նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է

04:34 • 14.12.19

Տորոնտոյի ոստիկանությունը փնտրում է այն ավտոմեքենան, որից կրակել են ճանապարհն անցնող չորս դեռահասների վրա: Նրանցից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Global News-ը:

Ոստիկանության տվյալներով` մեքենան մոտեցել է դեռահասներին, որից հետո ուղևորներից մեկը զենքն ուղղել է նրանց կողմն ու սկսել կրակել` վնասելով 15-ամյա տղայի:

Մյուս երեքը կարողացել են փախչել դեպի մոտակա տունն ու օգնություն խնդրել տանտիրոջից: Վերջինս զանգահարել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները պարզում են դեպքի մանրամասները: