Ամերիկացին 15 տարի ազատազրկման է դատապարտվել նետ ու աղեղով հարձակում իրականացնելու համար
ԱՄՆ Մինեսոտա նահանգում դատարանը 15 տարի ինն ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 32-ամյա Ջեյմս Օլսոնին, որը նետ ու աղեղով հարձակվել էր տեղի ոստիկանապետի օգնականների վրա:
Ինչպես հայտնում է apnews.com-ը, միջադեպը, որի հետևանքով վնասվածքներ է ստացել իրավապահներից մեկը, տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին:
Հայտնի է, որ ոստիկանները հետապնդել են առևանգված մեքենայով փախուստի դիմած տղամարդուն: Վերջինս որոշել է նետ ու աղեղով պաշտպանվել:
Բացի ազատազրկումը, տղամարդը ստիպված կլինի 27 000 դոլար տուգանք վճարել:










