Լսել եմ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել արբիտրաժ. Շիրակ Բունիաթյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բաց քննարկմանը

14:15 • 15.12.19

Այսօր Ջերմուկում տեղի ունեցավ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները բաց քննարկումը: Ջերմուկի բնակիչ, «Դեմ եմ Ամուսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության անդամ Շիրակ Բունիաթյանն իր բացման խոսքում ասաց, որ Ամուլսարի հետ կապված բոլոր որոշումները կայացնում են հանրային բաց քննարկումներով և հիմա պետք է հասկանան, թե թույլ տալի՞ս են նոր ձմեռացում իրականացվի, թե՞ ոչ:

Նա նշեց, որ թեև կարող են կարծիքները տարբեր լինել, սակայն որոշումները պետք է կայացվեն մեծամասնության դիրքորոշման հիման վրա: «Ես չեմ տեսնում նոր իմաստ ձմեռացման համար, բացի այդ լուրեր են պտտվում, որ դեկտեմբերի 20-ին կարող են որոշիչ բաներ լինել, լսել եմ կարծիքներ, որ Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց  միջոցով փորձում է մտնել արբիտրաժ, բայց մինչ այս պահը իրենք չունեն ոչ մի իրավասություն, քանի որ ոչ մի գործողություն չեն կատարել Ամուլսարում»,-ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նշեց, որ այսօրվա կայացրած որոշմանը կարող են հետևել գործողություններ: «Վստահ եմ, որ հեղափոխությունն արվել է նրա համար, որ լսվի ժողովրդի ձայնը և այստեղ ժողովուրդն է հավաքվել, թող ժողովուրդը հայտնի իր դիրքորոշումը և տեսնենք, թե դրան ինչպես է վերաբերում կառավարությունը»,-հավելեց նա: