«Դոմոդեդովոյում» ուղևորներից մեկը թռիչքից առաջ հայտարարել է, որ կպայթեցնի ինքնաթիռը
ՌԴ մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում S7 ավիաընկերության՝ Մոսկվա-Կրասնոդար չվերթի մեկնարկից առաջ ձերբակալել են ուղևորներից մեկին ոչ պատշատ պահվածքի համար:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, տղամարդն իր հարևան ուղևորներից մեկին հայտնել է, որ իր մոտ պայթուցիկ սարք ունի և պատրաստվում է գործարկել այն:
Օդանավում 165 ուղևոր է եղել, որոնց թվում՝ 6 երեխա, ինչպես նաև անձնակազմի 8 անդամ: Չարագործին ձերբակալել են և տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Ինքնաթիռն այնուհետև սկսել են ստուգել, պայթուցիկ դեռևս չի հայտնաբերվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել:










