ԱՄՆ Ջորջիա նահանգի առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել. տուժած կա

02:53 • 15.12.19

ԱՄՆ Ջորջիա նահանգում՝ Կոբ շրջանի «Cumberland» առևտրի կենտրոնում ուրբաթ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժած կա: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը, գրում է ТАСС-ը:

«Այո, կրակոցներ են հնչել, սակայն դրանք անկանոն չեն եղել»,- ասվում է իրավապահ մրմնի թվիթերյան գրառման մեջ: Նշվում է, որ կրակոցների հեղինակն ու դրանց հետևանքով տուժածը միմյանց ճանաչում են:

 

Ոստիկանությունը համարում է, որ կրակոցներն արձակվել են կենցաղային վեճի պատճառով: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում չարագործին հայտնաբերելու ուղղությամբ, որը դեպքի վայրից փախուստի է դիմել:

 

Այժմ առևտրի կենտրոնը փակ է: