Ստոկհոլմում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ առողջապահական ծախսերի կրճատման
Ստոկհոլմում հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ առողջապահության համակարգում ծախսերի կրճատման, որը Շվեդիայի մայրաքաղաքում բազմաթիվ բժիշկների կարող է առանց աշխատանքի թողնել, գրում է RT-ն՝ հղում տալով Dagens Nyheter-ին:
Նշվում է, որ ցուցարարները քաղաքի կենտրոնում են հավաքվել՝ շվեդական կառավարության շենքից քիչ հեռու:
Ցուցարարների խոսքերով՝ ներկա պահին Շվեդիայի մայրաքաղաքային հիվանդանոցներում բուժանձնակազմի անդամների պակաս կա, իսկ առողջապահությունում ծախսերի կրճատումն էլ ավելի կսրի իրավիճակը:










