Facebook-ը Ուկրաինայում ապատեղեկատվության դեմ հակազդեցության ծրագիր կգործարկի

01:47 • 15.12.19

2020 թ.-ին Facebook-ն Ուկրաինայում կգործարկի ապատեղեկատվության դեմ հակազդեցության ծրագիրը, այս մասին հայտնել է ընկերության հասարակական քաղաքականության հարցով տարածաշրջանային մենեջեր Եկատերինա Կրուկը, գրում է Известия-ն:

Facebook-ը համագործակցում է 45 համաշխարհային գործընկերների հետ, որոնք տեղեկատվության ճշտմամբ են զբաղվում, սկաայն Ուկրաինայում ընկերությունը նման գործընկեր դեռևս չունի, ընդգծել է Կրուկը: Ապատեղեկատվության դեմ հակազդեցության այս ծրագիրը կոչվում է «Тhird-party fact-checker»:

Ունենք պոտենցիալ համագործակցություն, սակայն պայմանագիրը դեռևս ստորագրված չէ, և մենք, համապատասխանաբար, ծրագիրը Ուկրաինայում գործարկելու համար պատրաստվում ենք 2020-ին»,- ընկերության ներկայացուցիչը այս մասին հայտնել է «Детектор медиа» պարբերականին:

Մենեջերը պատմել է, որ ստուգումը մի քանի սկզբունքներով է իրականացվելու, իսկ սոցցանցում մանիպուլյացիաների նշաններ պարունակող տեղեկատվությունը վիզուալ կտարբերվի: