Գրետա Տունբերգը դժգոհել է գերմանական երկաթուղիներից
Շվեդ աշակերտուհի և բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Տունբերգը Twitter-ում պատմել է, որ Մադրիդից տուն է հասել գերմանական լեփ-լեցուն գնացքի հատակին նստած:
«Ճամփորդում եմ Գերմանիայում լեփ-լեցուն գնացքներով: Վերջապես գնում եմ տուն»,- Twitter-ում հրապարակած լուսանկարին կից գրել է 16-ամյա ակտիվիստուհին:
Ակտիվիստուհու գրառմանն աջակցել են շատ գերմանացիներ, որոնք դժգոհ են երկաթուղիներում տիրող քաոսից:
16-ամյա Գրետան ճանապարհորդում է երկաթուղով, քանի որ էկոլոգիական նկատառումներով հրաժարվել է ինքնաթիռներով թռչելուց:
Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:










