Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 37-ի
Առնվազն 37 մարդ է վիրավորվել Ֆիլիպիններում տեղի ունեցած 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, հաղորդում է ria.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով 6-ամյա աղջիկ է զոհվել:
Ոստիկանության վերջին հաղորդագրությունների համաձայն՝ բոլոր տուժածները գտնվել են Դավաո դել Սուր նահանգում: Արդյունքում նահանգում էլեկտրականության խափանումներ են գրանցվել։ Երկրաշարժը նաև վնասել է մի քանի շենք:
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մագսայսայ բնակավայրից 5 կմ դեպի հարավ-արևելք: Օջախը գտնվել է 28,2 կմ խորության վրա։
Հոկտեմբերին Մինդանաոյում կրկին երկրաշարժ էր գրանցվել՝ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ, ինչի հետևանքով 14 մարդ էր զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել:










