Երևանում երթուղայինի դուռն ընկել է ընթացքի ժամանակ (լուսանկար, տեսանյութ). armdaily.am

16:30 • 16.12.19

Երևանում երթուղայինի դուռն ընկել է հենց ընթացքի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ArmDaily.am-ը՝ նշելով, որ իր թղթակիցն այսօր ականատես է եղել, թե ինչպես է 15 համարի երթուղայինը երթևեկում առանց դռան:

Մասնավորապես նշվում է, որ երթուղայինի ուղևորներից մեկի՝ դուռը բացելու ժամանակ այն ընկավ: Ճանապարհի ողջ ընթացքում ուղևորներից մեկը բռնել էր դուռը, որպեսզի այն չընկնի ուղևորների վրա։