Թրամփի դժգոհ աջակիցները փորձել են խանգարել Գլենդեյլում Ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառումը (լուսանկարներ)

11:25 • 16.12.19

Անցած հանգստյան օրերին ամերիկյան Գլենդեյլ քաղաքի հանրային գրադարանում Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել, որը, սակայն, խանգարել են նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները: Նրանց «թիրախը» եղել է Թրամփի ամենահայտնի ընդդիմախոսներից մեկը՝ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ինչպես հայտնում է desertsun.com-ը, Թրամփի աջակիցները դեմ են ԱՄՆ Կոնգրեսում նախագահի պաշտոնանկության հարցով սկսված գործընթացին, որում Ադամ Շիֆն առաջնային դերակատարում ունի:

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփի աջակիցները ծածանել են «Պաշտոնանկ մի՛ արա» գրությամբ պաստառներ, իսկ երբ Շիֆը սկսել է իր ելույթը, նրանք սկսել են սուլել և այլ խանգարող ձայներ արձակել:

Իրավիճակին միջամտել է Daily Asbarez պարբերականի խմբագիր Արա Խաչատուրյանը, որը, դիմելով Թրամփի աջակիցներին, ասել է.«Սա Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում է և եթե ցանկանում եք խանգարել այն, ապա հեռացեք: Չեմ հանդուրժի, որ որևէ մեկն անհարգալից լինի իմ պապիկի  և 1,5 մլն զոհերի հիշատակի նկատմամբ»:

Սակայն նախագահի աջակիցներն անդրդվելի են եղել: Նրանք Շիֆին «ստախոս» են անվանել, կոչ են արել հեռանալ, իսկ հետո Միացյալ Նահանգների օրհներգն են երգել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել: Ադամ Շիֆը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, նշել էր, որ Ցեղասպանության ընդունումը 19 տարի շարունակ իր առաջնահերթությունների շարքում է եղել:

 

Pro-Trump supporters disrupt an appearance by Congressman Adam Schiff at a gathering of the Armenian National Committee of America on Dec. 14, 2019 in Glendale, Calif.

Pro-Trump supporters disrupt an appearance by Congressman Adam Schiff at a gathering of the Armenian National Committee of America on Dec. 14, 2019 in Glendale, Calif.

Congressman Adam Schiff speaks at a gathering of the Armenian National Committee of America  in Glendale, Calif before it was disrupted by pro-Trump supporters on Dec 14, 2019. Schiff, who spearheaded the move in Congress to recognize the Armenian Genocide, was in attendance to be honored by the group.