ԱՄՆ-ում United Airlines-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել՝ շարժիչում բռնկված կրակի պատճառով (տեսանյութ)

22:58 • 16.12.19

Ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Սան Դիեգո-Չիկագո չվերթն իրականացնելիս հարկադիր վայրէջք է կատարել Ալբուկերկե քաղաքում (Նյու Մեքսիկո նահանգ):

Ինչպես հայտնում է CNN-ը, օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, երբ շարժիչներից մեկում կրակ է բռնկվել: Ուղևորներից մեկը՝ Թոմաս Քորնին, տեսագրել է շարժիչից դուրս եկող բոցը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով երկուշաբթի առավոտյան:  

Հղում անելով ավիաընկերության ղեկավարությանը՝ հեռուստաալիքը հայտնում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորներից ոչ ոք չի տուժել: Ավելի ուշ ուղևորներին մեկ այլ ինքնաթիռով ուղարկել են Չիկագո: