Վարչապետի որոշմամբ Դավիթ Սողոմոնյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

20:00 • 16.12.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սողոմոնյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ, տեղեկացնում է Կառվարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Դավիթ Սողոմոնյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,– ասվում է վարչապետի որոշման մեջ: