ՌԴ ՊՆ-ն հրապարակել է МиГ-31БМ կործանիչների «ուսումնական մարտի» տեսանյութը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական YouTube-յան տեսաալիքում հրապարակել է երկու МиГ-31БМ կործանիչների ուսումնական «մարտի» տեսանյութը:
Կործանիչները բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել, ինչպես նաև դիրքի արագ փոփոխության և կրակ բացելու համար զանազան մանևրներ մշակել:
Նշվում է, որ «մարտի» մեծ մասն օդանավի առավելագույն արագությամբ է ընթացել, ինչն օդաչուներին թույլ է տվել կատարելագործել իրենց հմտությունները:
МиГ-31-ը խորհրդային և ռուսական հեռահար գործողության շառավղով գերձայնային կործանիչ է: Առաջադեմ МиГ-31БМ կործանիչը կարող է հայտնաբերել մինչև 24 օդային թիրախ, որոնցից ութի ուղղությամբ կարող է միաժամանակ կրակ բացել:













