ԱՄՆ-ում բանկի աշխատակիցը գրեթե 90 000 դոլար է գողացել բանկից և լուսանկարները հրապարակել սոցցանցերում, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրան

17:56 • 16.12.19

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում բանկի աշխատակիցը 88 000 դոլար է գողացել և սոցիալական ցանցերում հպարտացել ձեռք բերած թանկարժեք մեքենայով, հայտնում է WIVB-ը:

Նշվում է, որ 29-ամյա Արլանդո Հենդերսոնը միայն այս տարվա ընթացքում 18 անգամ տարբեր չափերի գումար է գողացել: Հուլիս և օգոստոս ամիսներին Facebook և Instagram սոցիալական ցանցերի իր էջերում փաթեթով գումարի և Հոլիվուդի ֆոնին սպիտակ թանկարժեք մեքենայի կողքին հրապարակված նկարի շնորհիվ է ոստիկանությունը կարողացել հայտնաբերել հանցագործին:

Արլանդոն ձերբակալվել է:

Տղամարդուն սպառնում է մինչև 30 տարի ազատազրկում, ինչպես նաև տուգանք ՝ 1 միլիոն դոլարի չափով:

1.jpg

Картинки по запросу Работник банка в США украл почти $90 тыс и похвастался этим в соцсетях