Թուրքիան հարվածային անօդաչու սարք է ուղարկել Հյուսիսային Կիպրոս (տեսանյութ)
Թուրք զինվորականներն առաջին Bayraktar հարվածային անօդաչու սարքն են ուղարկել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն: Այն արդեն ժամանել է մշտական տեղակայման վայր: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Անօդաչու թռչող սարքը թռիչքը սկսել է դեկտեմբերի 16-ին՝ տեղի ժամանակով ժամը 05:00-ին, Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դալաման բազայից և 5-ժամյա թռիչքից հետո վայրեջք է կատարել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» Գեչիթքալե օդանավակայանում»,-ասված է հրապարակված հաղորդագրության մեջ:
1974 թվականից Կիպրոսը դե-ֆակտո բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև: 1983 թվականին կղզու հյուսիսում հռչակվել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Հունական և թուրքական համայնքների միջև Կիպրոսի վերամիավորման մասին բանակցություններն անցկացվում են ՄԱԿ-ի միջնորդությամբ:










