Զելենսկին պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցի շրջանակում նախատեսված են Զելենսկու բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:
«Նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում, որոնք ուղղված են առաջնային ոլորտներում Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության խորացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Ուկրաինա-ադրբեջանական գործարար համաժողովի աշխատանքներին:










