Չինաստանում ածխահանքում գազի արտահոսքի հետևանքով 14 հանքափոր է մահացել

09:58 • 17.12.19

Չինաստանի Գույչժոու նահանգում ածխահանքում գազի արտահոսքի հետևանքով առնվազն 14 հանքափոր է մահացել, ևս երկուսն արգելափակված են ածխահանքում, հաղորդում է ria.ru-ն:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել լույս երեքշաբթի Անլու գավառում: Նախնական տվյալներով՝ պատահարի պահին հանքում եղել է 23 մարդ, 7-ին հաջողվել է դուրս գալ:

Ժամը 9.00-ի դրությամբ 14 մարդ է զոհվել, ևս երկուսն արգելափակված են ածխահանքում:

Դեպքի վայր են ժամանել տեղական կառավարության, տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչներ, կատարվում է հետաքննություն՝ պատահարի պատճառները պարզելու համար: