Ոստիկանությունը բացահայտել է Գոգհովիտ գյուղում գտնվող պահեստից կատարված գողությունը (տեսանյութ)
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Մտել էին Գոգհովիտ գյուղում գտնվող պահեստ ու տարբեր ապրանքներ հափշտակել։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Նախնական հաշվարկով տուժողին պատճառվել էր 400․000 դրամի վնաս։
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել։ Աշոցքի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, փաստական տվյալներ են ձեռք բերեկ, որ գողությունը կատարել է Շիրակի մարզի Արփենի գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ։ Տվյալների հիմնավորումից հետո կասկածվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ու ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության։ Նա խոստովանել է, որ պահեստից ինքն է գողություն արել, գողոնն էլ վաճառել է։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։










