Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատվիրակության հետ

19:39 • 17.12.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: