Հայաստանը գենդերային հավասարության համաշխարհային վարկանշային ցանկում 153 երկրների շարքում զբաղեցրել է 98-րդ տեղը
Համաշխարհային տնտեսական ֆորումը (The World Economic Forum) հրապարակել է Գենդերային հավասարության ամենամյա ինդեքսը (Global Gender Gap Index 2020):
Վարկանշային ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը՝ զիջելով հարևան երկրներին՝ Վրաստանին (74-րդ տեղ) և Ադրբեջանին (94-րդ տեղ):
Տնտեսական հնարավորությունների ոլորտում սեռերի հավասարության ուսումնասիրության համաձայն՝ 153 երկրներից Հայաստանը զբաղեցրել է 78-րդ տեղը, իսկ կրթություն ստանալու հարցում հավասարության չափանիշներով՝ 45-րդը:
Քաղաքական ոլորտում երկու սեռերի հնարավորությունների ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 114-րդ տեղը՝ առաջ անցնելով Ադրբեջանից (140):
Խորհրդարանում կանանց թվի առումով Հայաստանը զբաղեցրել է 64-րդ տեղը:










