«ՀՀ–ում այլակարծության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը թույլ չի տալիս ձևավորել կառուցողական դիսկուրս»․ տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության ամփոփիչ ասուլիսը (տեսանյութ)

12:02 • 17.12.19

Տեղի է ունենում «Այլընտրանք» հասարակական կազմակերպության տարեկան ամփոփիչ ասուլիսը:

Բանախոսներն են «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, հասարակական գործիչ Կորյուն Գրիգորյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսներն ըստ բնագավառների անդրադառնում են իշխանությունների 1 տարվա գործունեությանը: 

Ասուլիսի բանախոսներն առավել մանրամասն անդրադառնում են նաև դատական համակարգի նկատմամբ ճնշումներին, միջազգային քաղաքական նորմերի խախտումներին և արցախյան խնդրի կարգավորման բանակցությունների ներկա վիճակին, ՀՀ հասարակական և ներքաղաքական կյանքին։