Աճառյան փողոցի տներից մեկում գազի արտահոսք է եղել

09:31 • 17.12.19

Դեկտեմբերի 17-ին, ժամը 01:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աճառյան փողոցի տներից մեկի 2-րդ հարկում 15 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը: