Հնդկաստանում բժիշկը ծննդաբերության ժամանակ գլխատել է երեխային
Հնդկաստանում ծնդաբերության ժամանակ ողբերգական դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում է Denton Daily-ն, մանկաբարձը «ձգձգվող գործընթացն» արագացնելու նպատակով չափազանց մեծ ջանքեր է գործադրել, ինչի արդյունքում երեխայի գլուխը պոկել է մարմնից:
Գլխավոր բժշկին հաղորդել են, թե ծննդաբերության ժամանակ բարդություններ են առաջ եկել և ընկերքն արգանդից դուրս բերել չի հաջողվել: Կնոջը տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց, որտեղ նա վիրահատության է ենթարկվել: Պարզվել է, որ երեխայի գլուխը գտնվում է արգանդի ներսում:
Հարուցվել է քրեական գործ: Մանկաբարձներից երկուսը ձերբակալվել են: Պարզվել է, որ ծննդօգնության պահին նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Հարցաքննությունից հետո նրանք ոստիկանությանն են փոխանցել երեխայի գլխատված մարմինը:










