Լեհաստանում ալյուրի պատճառով դատարանի դահլիճից տարհանվել է շուրջ 400 մարդ

05:26 • 17.12.19

Լեհաստանի Կատովիցե քաղաքի մարզային դատարանի շենքից տարհանվել է մոտ 400 մարդ` սպիտակ փոշու զանգվածով ծանրոց ստանալուց հետո, որում եղել է նաև սպառնալից բովանդակությամբ նամակ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:

Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 15 մարտական հաշվարկ` շուրջ 40 փրկարար: Տարհանումից և շրջակա փողոցների շրջափակումից հետո շենքը զննել են փորձագիտական քիմիկոսները: Այն աշխատակիցները, ովքեր կասկածելի ծանրոցի հետ նույն տարածքում են եղել, մեկուսացվել և ստուգվել են: Ինչպես պարզվել է, կասկածելի նյութը սովորական ալյուր է եղել: