Հրապարակվել է աշխարհի ամենամասսայական տեսարժան վայրերի ցանկը` 2019թ. տվյալներով

04:02 • 17.12.19

Հայտնի է դարձել, թե որոնք են 2019 թ. ամենամասսայական տեսարժան վայրերը: Դրանք որոշվել են նշված վայրերն այցելելու տոմսերի ամրագրման վերաբերյալ տվյալների վերլուծությամբ:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղում Հռոմի Կոլիզեյն է: Երկրորդ տեղում Փարիզի Լուվրն է, որտեղ գտնվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», իսկ լավագույն եռյակը եզրափակում են Վատիկանի թանգարանները, որտեղ կարելի է տեսնել Սիքստինյան կապելլան, որի առաստաղը նկարազարդվել է Միքելանջելոյի կողմից:

Չորրորդ հորիզոնականում է Նյու Յորքի Ազատության արձանը, հինգրերորդը Փարիզի Էյֆելյան աշտարակն է: