Թուրքիայում 609-ամյա մզկիթը տեղափոխել են 4 կմ հեռավորության վրա՝ նոր ամբարտակի կառուցման պատճառով (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիայում 609-ամյա մզկիթը, որը նոր ամբարտակի կառուցման պատճառով պետք է տուժեր, տեղափոխվում է 4 կմ հեռավորության վրա: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Էր Ռըզք մզկիթը տեղափոխվել է Հասանքեյֆ քաղաքի մի ծայրից մյուս ծայր՝ մշակույթի այգի, որովհետև մզկիթի հին տեղակայման վայրը հեղեղվելու է Իլիսու ամբարտակի կառուցման հետևանքով:
1700 տոննա կշռող շինությունը Տիգրիս գետի երկայնքով տեղափոխվել է ինքնագնաց մոդուլային փոխադրիչով:
Մզկիթի մինարեթը, որը կառուցվել է 1409 թվականին Այուբյան սուլթանության ղեկավար Էբուլ Մեֆահիր Սուլեյմանի հրամանով, տեղափոխվել է առանձին:
Մզկիթից բացի, Հասանքեյֆի բոլոր պատմական արժեք ներկայացնող կառույցները տեղափոխվել են՝ հանուն ամբարտակի կառուցման:
Արդեն տեղափոխվել է 6 կառույց, որոնց թվում են Արթուքլու Համամ բաղնիքը, Սուլթան Սուլեյման Քոչ, Իմամ Աբդուլահ Զավիյահ, Զեյնել Աբիդին Մուսալում մզկիթները:













