Ուկրաինայում Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել (տեսանյութեր)
Ուկրաինայում այսօր`դեկտեմբերի 17-ին, Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչների և ոստիկանության աշխատակիցների միջև, հայտնում է korrespondent.net կայքը:
Դեպքը տեղի է ուենցել Լիպսկայա փողոցի վրա գտնվող «Կիև» հյուրանոցի մոտակայքում, երբ անվտանգության ուժերը խոչընդոտել են քարոզչամեքենայի` Ռադայի շենքին մոտենալուն և վրաններ բերելուն:
Ոստիկաններին ծեծել են մահակներով և գազ են ցողել նրանց վրա, ինչի հետանքով որոշները ստիպված են եղել լվանալ աչքերը:
hromadske.ua կայքի փոխանցմամբ` բախումների հետևանքով արցունքաբեր գազից տուժել է լրատվամիջոցի երկու աշխատակից` Վիկտորյա Ռոշչինան և օպերատոր Ալեքսեյ Նիկուլինը: Բախումները նկարահանելիս լրագրողի ձեռքից հարվածել-գցել են հեռախոսը:
⚡️
Наші журналісти постраждали під час сутичок «Нацкорпусу» з силовиками біля готелю «Київ» pic.twitter.com/YhiVVTEdUh
— hromadske (@HromadskeUA) December 17, 2019










