Սերգեյ Շոյգուն «Յանդեքս»-ի տնօրեն Տիգրան Խուդավերդյանին Ռուսական աշխարհագրական միության անդամակցության քարտ է հանձնել

18:41 • 17.12.19

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար և Ռուսական աշխարհագրական միության (ՌԱՄ) նախագահ Սերգեյ Շոյգուն «Յանդեքս» ընկերությունների խմբի տնօրեն Տիգրան Խուդավերդյանին անդամակցության քարտ է հանձնել:

Ինչպես հայտնում է rusarminfo-ն, ՌԱՄ-ի մոսկովյան կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ Խուդավերդյանը, որն այս տարվա հոկտեմբերից ի վեր ընդգրկված է ՌԱՄ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում, հայտարարել է, որ «Յանդեքս: Դասագիրք» («Яндекс. Учебник») ծառայությունում աշխարհագրության դասընթացներ կհայտնվեն:

«Այսօր արդեն 17 000 ուսուցիչներ ողջ երկրով մեկ օգտագործում են «Յանդեքս: Դասագիրք» ծառայությունն աշակերտներին հանձնարարություններ տալու համար: Ծառայությունում կա միայն մաթեմատիկա և Ռուսաց լեզու, սակայն մենք ծրագրում ենք ավելացնել նաև աշխարհագրություն»,- ասել է Խուդավերդյանը:

Շոյգուն ընդգծել է, որ ՌԱՄ-ն ու «Յանդեքս»-ը արդեն համագործակցության փորձ ունեն և ապագայում համատեղ կզբաղվեն կրթական ծրագրերի իրականացմամբ:

Ընկերությունը, մասնավորապես, կարող է դառնալ ՌԱՄ-ի գործընկերը աշխարհագրության օլիմպիադաների և անցկացման հարցում: