Ֆրանսիացի դարպասապահը ձերբակալվել է` բռնաբարության կասկածանքով

03:38 • 17.12.19

Ֆրանսիական «Նանսի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Բապտիստ Վալետը ձերբակալվել է` բռնաբարության կասկածանքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով AFP-ին:

Իրավապահ մարմիններին է դիմել 18-ամյա մի աղջիկ, որը հայտնել է գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած բռնի գործողությունների մասին` դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը: Նույն օրն ակումբի դիմաց Վալետը ձերբակալվել է:

Դարպասապահը գտնվել է ոչ սթափ վիճակում, ուստի նրան չեն կարողացել անմիջապես հարցաքննել և ձերբակալության ժամկետը երկարաձգվել է:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը թիմի կազմում մասնակցել է 20 հանդիպման` բաց թողնելով 14 գոլ: