Վենեսուելայում ավտոբուս է վթարվել. կա 1 զոհ, 27 վիրավոր
Արագուա նահանգի Վիկտորյա քաղաքից Վենեսուելայի մայրաքաղաք ուղևորվող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է: 27 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Union Radio-ին:
Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները: Նախնական տեղեկություններով` վարորդը կորցրել է տրանսպորտայի միջոցի կառավարումը: Վիրավորված մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:










