Բաքվում գտնվող Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջաներեն է խոսել (տեսանյութ)

15:45 • 17.12.19

Բաքվում Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ադրբեջաներեն է խոսել` առաջացնելով Իլհամ Ալիևի ժպիտը: 

Զելենսկին ադրբեջաներեն ողջունել է բոլորին` ասելով «Բարի օր»:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը` Զելենսկին այսօր հայտարարել է, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»: 

 «Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում: