Անգլիայում մեքենան «պայթել» է՝ օդի թարմացուցիչի չափազանց շատ օգտագործման հետևանքով

15:57 • 18.12.19

Անգլիական Ուեսթ Յորքշիր կոմսության Գալիֆաքս քաղաքում վարորդն իր մեքենայում օդի թարմացուցիչի չափազանց շատ օգտագործումից հետո որոշել է ծխել, ինչը հանգեցրել է մեքենայի պայթյունին, գրում է BBC-ն:

Բրիտանացին, ըստ հաղորդման, օդի թարմացուցիչն օգտագործելուց հետո հանել է ծխախոտն ու կրակայրիչը, որը վառելու պահին պայթյուն է որոտացել:

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ մեքենայի ապակիներն ու դիմապակին կոտրվել են: Վարորդին հաջողվել է դուրս գալ մեքենայից. նա աննշան վնասվածքներ է ստացել:

Հրշեջ ծառայության աշխատակիցները և ոստիկանությունը պատահարի հետևանքով ստիպված են եղել փակել փողոցը: