Պանամայի բանտում բախումների հետևանքով 11 մարդ է մահացել

09:50 • 18.12.19

Պանամայի մայրաքաղաքի արևելքում գտնվող բանտում կալանավորների բախման հետևանքով 11 մարդ է մահացել, հաղորդել է երկրի ուղղիչ հիմնարկների տնօրինությունը, գրում է ria.ru-ն:

«Բախումը տեղի է ունեցել երեքշաբթի օրվա երկրորդ կեսին Հոյիթի բանտում, իրավիճակը ոստիկանության վերահսկողության տակ է: Ցավում ենք, որ բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով չեն տուժել բանտի և ոստիկանության աշխատակիցներ:

Ներկայում կատարվում է միջադեպի վարչական և քրեական հետաքննություն:

Բախումների մասնակիցները միմյանցից մեկուսացվելու են՝ բռնության նոր բռնկումներից խուսափելու համար: