Բրազիլիայի իշխանություններն արգելել են սննդում տրանսճարպերի օգտագործումը

05:40 • 18.12.19

Բրազիլիայի Առողջապահության ազգային գործակալությունը սննդի մեջ տրանսճարպեր օգտագործելն արգելելու մասին որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով գերատեսչության հայտարարությանը:

Իշխանությունները ծրագրում են բացառել տրանսճարպերի կիրառումն արդեն մինչև 2023 թ.-ը: Նշվում է, որ արգելքը վերաբերելու է նաև ներմուծվող այն ապրանքներին, որոնք պարունակում են արգելվող բաղադրիչը:

Նշենք, որ փորձագետները պարզել են, որ տրանսճարպերը նպաստում են խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև առաջացնում է տարբեր հիվանդություններ: