Թրամփը նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ավելի քան 15 հազար կեղծ կամ ապակողմնորոշիչ հայտարարություն է արել. զեկույց

14:34 • 18.12.19

Դոնալդ Թրամփը, ըստ փաստերի ստուգման տվյալների բազայի, ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր 15 413 կեղծ կամ ապակողմնորոշիչ հայտարարություն է արել, գրում է Washington Post-ը:

Զեկույցի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարը 15 000-ի շեմը գերազանցել է դեկտեմբերի 10-ին:

Նշվում է, որ 2017-ին նա մոտ 1999 կեղծ կամ ապակողմնորոշիչ հայտարարություն է արել, իսկ 2018-ին՝ 5689-ը, սակայն 2019-ին, ինչպես գրում է աղբյուրը, Թրամփը գերազանցել է բոլոր տարիների արդյունքները. վերջին տարվա ընթացքում Թրամփը գրեթե կրկնապատկել է այս ցուցանիշը:

Թրամփի ստի աճող մակարդակը մեծապես պայմանավորված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հուլիսյան հեռախոսազրույցով, որը հրապարակվել էր սեպտեմբերին և պատճառ հանդիսացել Ներկայացուցիչների պալատում նրա պաշտոնանկության գործընթացի մեկնարկի:

Վերջին երկու ամիսների ընթացքում իր կեղծ կամ ապակողմնորոշիչ հայտարարություններից գրեթե 600-ը կապված է այս հետաքննության հետ:

Նա նաև 242 կեղծ հայտարարություն է արել այն մասին, որ ԱՄՆ-ի տնտեսությունը պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում: