Չինաստանը սպառազինման է հանձնել իր արտադրած առաջին ավիակիրը

03:46 • 18.12.19

Չինաստանը շահագործման է հանձնել «Շանդուն» ավիակիրը, որը նման տեսակի առաջին նավն է, որն ստեղծվել է բացառապես Չինաստանի կողմից: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ նշելով, որ անվանումը ավիակիր նավն ստացել է երկրի արևելյան նահանգի պատվին:

Հայտնի է, որ ավիակրի՝ Ռազմածովային ուժրի սպառազինմանը փոխանցելու արարողությանը ներկա է գտնվել երկրի ղեկավար Սի Ծինփինը: Նշվում է, որ չինական ռազմանավի երկայնքով նավամատույցում շուրջ 5 000 նավաստիներ և շինարարներ են հավաքվել:

Չինաստանն, ընդհանուր առմամբ, երկու ավիակիր ունի: «Շանդունն» առաջին անգամ ջուրն է իջեցվել 2017-ի ապրիլին: Նավում նախատեսվում է մինչև 48 ինքնաթիռ և ուղղաթռ տեղակայել: Նավի երկարությունը կազմում է 315 մետր, լայնությունը՝ 75 մետր, առավելագույն արագությունը՝ 31 հանգույց:

 Առաջին «Լյաոնին» ավիակիրը Չինաստանը 1998-ին գնել է Ուկրաինայից: