Խորվաթիայի նախագահը ելույթ է ունեցել ընտրողների առաջ Պուտինի հետ համատեղ նկարի ֆոնին (տեսանյութ)

17:04 • 18.12.19

Խորվաթիայի նախագահ Քոլինդա Գրաբար-Կիտարովիչն ընտրողների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ համատեղ լուսանկարի ֆոնին: Ելույթից մի հատված իր Twitter-ի էջում հրապարակել է լրագրող Դմիտրի Սմիրնովը:

«Քոլինդա Գրաբար-Կիտարովիչը նախագահական ընտրությունների ժամանակ քարոզչություն է անում Պուտինի հետ լուսանկարի օգնությամբ»,-նշել է Սմիրնովը:

Օսիեկ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Գրաբար-Կիտարովիչը խորվաթներին խոստացել է ամսական 8000 եվրո աշխատավարձ:

Պետական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններում հաստատել է 11 անձանց թեկնածությունը: Խորվաթիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին: Եթե 11 թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հավաքել ձայների կեսից ավելին, հունվարի 5-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: