Չինաստանի հարավ-արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)
Չինաստանի հարավ-արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով հինգ մարդ է տուժել, հայտնում է Хinhua գործակալությունը:
14 կմ խորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Նեյցզյան քաղաքում՝ առավոտյան 8:14-ին (Երևանի ժամանակով` 04:14): Փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են ուղարկվել բժշկական անձնակազմեր և փրկարարական ջոկատներ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Երկաթուղային վարչության կողմից ակտիվացվել է արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիրը, որը ներառում է արագության սահմանափակումներ ու օպերացիոն համակարգի հիմնանորոգում, ինչի հետևաքով որոշ գնացքներ ուշ են տեղ հասել:
Ստորև ներկայացվում է տեսանյութ, որտեղ աշակերտները, որոնք լավագույնս տիրապետում են երկրաշարժից պաշտպանվելու գիտելիքներին և հմտություններին, արագորեն թաքնվում են սեղանների տակ:
Video: CCTV footage captures students taking cover as M5.2 earthquake hits Zizhong County, SW China's Sichuan Province pic.twitter.com/8cJiuOgJWU
— CGTN (@CGTNOfficial) December 18, 2019










