«Նաիրիտ» գործարանի արտադրամասերից մեկում այրվել են արտադրական թափոններ. ԱԻՆ

21:47 • 18.12.19

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:26-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրամասերից մեկում այրվում են արտադրական թափոններ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:21-ին, մարվել՝ 21:06-ին:

Արտադրամասում (մոտ 2 քմ հատվածում) այրվել են արտադրական թափոններ: