Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի վերջին հուշարձաններից մեկը. ամենավերջինը կապամոնտաժվի 2020 թվականի գարնանը (լուսանկար)
13:23 • 18.12.19
Ուկրաինայի Օդեսայի մարզի Անդրեևկա գյուղում ապամոնտաժել են բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի վերջին հուշարձաններից մեկը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է ակտիվիստ, «Ապակոմունիզացիա. Ուկրաինա» նախագծի համահիմնադիր Վադիմ Պոզդնյակովը:
Նրա խոսքով` Ուկրաինայում գտնվող Լենինի վերջին հուշարձանը կապամոնտաժվի 2020 թվականի գարնանը:


Placeholder










